ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այլևս գեներալ–լեյտենանտի կոչում չեն շնորհի։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում ավելի վաղ ընդունված փոփոխությունների հիման վրա ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորականներից անցել են հաստիքայինի, իսկ այսօրվա որոշմամբ արդեն գեներալ–լեյտենանտի կոչում ԱԱԾ համակարգում այլևս չի շնորհվի:
Այսպիսով, ԱԱԾ-ում ծառայության ընթացքում գեներալ-լեյտենանտի կոչում ստացած վերջինը, ամենայն հավանականությամբ, կլինի նրա գործող ղեկավար Արմեն Աբազյանը (2023 թվականի դեկտեմբերի վերջին):