Սևանա լճի էկոհամակարգը բարելավելու համար անհրաժեշտ է լավացնել ջրի որակը․ Գոռ Ղազարյան

Sputnik
Սևանա լճի ջրի մակարդակը 2001 թվականի համամեատ բարձրացել է 3 մետրով։ Բայց դա չի նշանակում, որ լճի էկոհամակարգը կբարելավվի։
«ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» խորհրդատվական ընկերության «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ծրագրի ղեկավար Գոռ Ղազարյանի խոքով, չնայած 3 մետր բարձրանալուն, Սևանը, միևնուն է՝ ծաղկելու է։ Սևանի էկոհամակարգը վերականգնելու համար մասնագետն անհրաժեշտ է համարում բարելավել նաև ջրի որակը։