Պատրաստ եմ կամուրջ դառնալ պետության և եկեղեցու միջև․ Անահիտ Մանասյան

Sputnik
Անահիտ Մանասյանը պատրաստ է միջնորդ լինել պետության և եկեղեցու միջև։ Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողները հարցրել են օմբուդսմանի դիրքորոշումը Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոստիկաններն արգելում էին մոտենալ հուշահամալիրին։
Անահին Մանասյանն ասել է, որ մեր եկեղեցու պատմական դերակատարությունն ամրագրված է Սահմանադրությամբ։ Նա կարևոր է համարել, որ պետության և եկեղեցու փոխհարաբերություններն իսկապես ներդաշնակ լինեն և պատրաստակամություն է հայտնել որպես ապաքաղաքական կառույց կամուրջ դառնալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու տեսանկյունից: