Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցում կկառուցվի․ Արամ Ղազարյան

Sputnik
Լոռու մարզպետը Ալավերդիում կայացած խորհրդակցությանը հայտնել է, որ աշխատում են Ախթալայի կամրջի վրա հետիոտնային անցում կառուցել։
Արամ Ղազարյանի խոսքով՝ այդ կերպ հնարավոր կդառնա վերականգնել կապը Ախթալա, Շամլուխ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Քարկոփ, Ճոճկան, Բենդիկ բնակավայրերի հետ։