Կամրջաշինարարության որակլյալ շատ մասնագետներ Հայաստանում չեն. Մկրտիչ Մինասյան

Sputnik
Աղետալի ջրհեղեղից հետո Լոռիում և Տավուշում մի քանի տասնյակ շենքեր ու շինություններ նորոգման կարիք ունեն, բայց առաջնայինը կամուրջներն են։ 17 կամուրջ, որոնցից մոտ մեկ տասնյակը մեծ համուրջներ են` անանցանելի են։ 7 բնակավայրեր կղզիացել են, կտրվել են Ալավերդի քաղաքցին` կամուրջ չլինելու պատճառով։
Առաջիկա տարիներն աղետի գոտու վերականգնման, շինարարության տարիներ նեն լինելու և սկսելու են, անշուշտ կամուրջներից։ Հիշում եք` քանի տարի կառուցվեց Դավթաշենի կամուրջը։ Իսկ 2019-ին Երևան-Սևան մայրուղու վրա պատգամավորի դեմ մահափորցից հետո, կամրջի նորոգումը տևեց 3 տարուց ավելի։ Որքան կտևի 17 կամուրջների նորոգումը։
Հայաստանն ո՞ւնի արդոք, բավարար մասնագտեներ ու կոնստրուկցիաներ արտադրող գործարաններ, որ կարողանա վերականգնել ջրհեղեղի վնասները։ Ճարտարապետների միության նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ` մեր երկիրն ունի այդ ներուժը, թեև որակյալ մասնագետների խնդիր, այդուամենայնիվ, կա։