ՌԴ–ն ու Բելառուսը ոսկերչական ձեռնարկությունների համար մարկետփլեյս են ստեղծել. Սարգսյան

Հետագայում մարկետփլեյսի ծառայություններից կարող են օգտվել ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլև ԵԱՏՄ այլ երկրների ոսկերչական ձեռնարկությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. ԵԱՏՄ-ում մարկետփլեյս է ստեղծվել ոսկերչական արդյունաբերության ձեռնարկությունների համար։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա — Մինսկ — Աստանա — Բիշքեկ — Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ոսկերչական ոլորտի համար մարկետփլեյսի ստեղծման նախագիծը մենք իրականացնում ենք Բելառուսի և ՌԴ ֆինանսների նախարարությունների հետ համատեղ։ ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանն ու Բելառուսն առաջ են շարժվել ոսկերչական ոլորտում բիզնես գործընթացների թվայնացման ոլորտում»,- ընդգծել է Սարգսյանը։
Նա մարկետփլեյսի ստեղծումը շատ կարևոր ձեռքբերում է համարել, քանի որ այն թույլ է տալիս ոսկերչական ոլորտն ավելի թափանցիկ դարձնել։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտում գորշ շրջանառությունը զգալի է, ինչն էլ կարգավորիչներին ստիպում է կոշտ վարչական միջոցներ կիրառել։ Իսկ բոլոր բիզնես գործընթացները թվայնացնելու և մարկետփլեյս ստեղծելու փորձը, ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահի խոսքով, հենց այդ ոլորտի համար բարենպաստ բիզնես մթնոլորտ ստեղծելու համար է։
Հայաստանի ձեռնարկություններից 36–ը միացել են ԵԱՏՄ թվային հարթակին․ Տիգրան Սարգսյան
«Մենք հաջողությամբ իրականացրել ենք պիլոտային նախագիծը, որտեղ կատարել ենք ոսկերչական իրերի առք, վաճառք, առաքում։ Երկրորդ փուլում այս հարթակի միջոցով դուրս կգանք երրորդ երկրների շուկաներ, ինչը, անշուշտ, կարևոր նշանակություն ունի և՛ ռուս, և՛ Բելառուս ոսկերիչների համար։ Ենթադրում ենք, որ հետագայում այդ հարթակին կմիանան նաև ԵԱՏՄ-ից այլ ձեռնարկություններ»,-նշել է Սարգսյանը։
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 10 տարի առաջ՝ 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Հետագայում դրան միացան Հայաստանն ու Ղրղզստանը։
Ընդհատումներ չկան․ Օվերչուկը՝ հայ-ռուսական առևտրային հարաբերությունների մասին