ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր թույլ չտալը։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։
«Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին, հայկական եկեղեցիների և թեմերի առաջնորդներին, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպություններին հրապարակայնորեն արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցածի վերաբերյալ։ Պահանջում ենք անցկացնել այս հանցավոր միջադեպի անկախ հետաքննություն` նման քաղաքական որոշում կայացնող աղբյուրը բացահայտելու և իրենց լիազորությունները բարձրացրած ուժային կառույցների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Սարդարապատում մայիսի 28-ին տեղի ունեցածը ոչ միայն բարոյական և հոգևոր նորմերի աղաղակող խախտում է, այլև պետության ինքնիշխան հիմքերի վրա հարձակման տարր։
Հիշեցնենք` մայիսի 28-ին` Առաջին հանրապետության տոնին, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։