Մոսկվայում մեկնարկել է ԵՏՀ հերթական նիստը, որը նախագահում է Մհեր Գրիգորյանը

Մհեր Գրիգորյան
Նիստի օրակարգում ավելի քան 30 հարց է ընդգրկված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:
Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ նախորդ նիստը կայացել էր հունվարի 26-ին։ Նիստի ընթացքում քննարկվել էին ԵԱՏՄ տարածքում մաքսային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգմանը և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: