Մառի անվան հայագիտության մրցույթի հաղթողների ասուլիսը

Sputnik Արմենիայ մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Sputnik
Մայիսի 30-ին Երևանում տեղի կունենա ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան հայագիտական գիտական աշխատությունների երկրորդ միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետությունում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Սլավոնական համալսարանի արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ:
Հայաստանի հետ իրենց կապերի և մրցույթային աշխատանքների մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մայիսի 30-ին` ժամը 13.00-ին, կպատմեն մրցույթի հաղթողները.
պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Դաղստանի դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Հապիզովը: Նա «Վարաչան քաղաքը և հոների թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» մենագրության հեղինակն է։
Հյուսիային Օսեթիա-Ալանիայի մշակույթի վաստակավոր գործիչ, Հյուսիսային Օսեթիայի «Աբետա» (Այբուբեն) հրատարակչության գլխավոր խմբագիր, «Մեր Օսեթիան. Էրեբունի» գրքի հեղինակ Անդրեյ Դոնչենկոն։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։