ԼՂ–ից բռնի տեղահանված 1 437 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 2075 անձ է դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ դիմել է` ստանալու ՀՀ քաղաքացիություն։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ–ում 2023 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիության համար դիմած անձանցից քաղաքացիություն է շնորհվել 1437–ին։
«ՀՀ քաղաքացիության շնորհման գործընթացում ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք արտահերթ ռեժիմով են սպասարկվում»,– վստահեցրեց Սարգսյանը։
Հիշեցնենք` վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Փոխնախարարը նշեց, որ այս պահին ժամանակավոր պաշտպանության վկայական են ստացել ԼՂ–ից բռնի տեղահանված 96 հազար 696 անձ, հաշվառման է կանգնել 83 հազար 942 անձ։