ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ 2026 թվականին Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը, որը կներառի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան ձևերը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Բուլղարիան ևս հայտ էր ներկայացրել՝ հյուրընկալելու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Եվրոպական այս երկիրն էլ կընդունի Եվրոպայի 2026 թ. պատանիների և երիտասարդների առաջնությունը: