ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանի հոկեյի հավաքականը կմասնակցի 2025 թվականի աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հոկեյի ֆեդերացիան։
«Հավաքականի մասնակցությունը հաստատվել է Միջազգային Հոկեյի Ֆեդերացիայի կոնգրեսում (IIHF), որը տեղի է ունեցել Պրահայում էլիտար դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը վերջին անգամ մասնակցել է անցկացված մրցաշարին III-րդ դիվիզիոնում 2010 թվականին։ Ուստի 15 տարի անց սա պատմական իրադարձություն է մեր հավաքականի համար։