Հայ-իրանական կապերը շարունակական բնույթ կկրեն․ պայմանավորվել են Միրզոյանն ու Քանին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Կողմերը պատրաստակամ են իրականացնել մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Հեռախոսազրույցում շեշտել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին։
Նրանք շեշտել են մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
Իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհերի և վնասների կապակցությամբ:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։