Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է Սարդարապատում վեհափառի մուտքը խոչընդոտելը

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Երկրորդին և հույս հայտնել, որ նման միջադեպ այլևս չի կրկնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները։ Այս մասին սրբազանը հայտարարություն է տարածել։
«Խստագույնսդատապարտում ենք Ամենայն հայոց հայրապետի հանդեպ կիրառված` ոստիկանության ամոթալի և անպատվաբեր վարքը: Լիահույսենք, որ ՀՀ ոստիկանությունը կվերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց հայրապետի նկատմամբ»,– ասված է նամակում։
Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։
Մանուկյանը հիշեցրել է, որհոգևորականները բոլորի հետ հավասար մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին, իսկ հիմա ոստիկանությունը ոչ միայն չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը, այլև խոչընդոտել է նրա մուտքը։
Երուսաղեմի Պատրիարքն իր զորակցությունն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Նա ընդգծելէ, որ ոչ ոք ի զորու չէ խախտել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։
Հիշեցնենք` մայիսի 28–ին` Առաջին հանրապետության տոնի օրը, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
Միջադեպն արժանացավ հանրային լայն քննարկման, դատապարտող հայտարարություններ արեցին ինչպես Մայր աթոռը, այնպես էլ առանձին հոգևորականներ ու անհատներ, այդ թվում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և այլք։