ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է. Հունգարիայի արտգործնախարար

Պետեր Սիյարտո
Բուդապեշտը ԵՄ-ում պատժամիջոցների մասին բանավեճի ընթացքում չի աջակցի այնպիսի որոշումների, որոնք բացասաբար կանդրադառնան Հունգարիայի և նրա տնտեսության վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցային քաղաքականությունը ձախողվել է, իսկ եվրոպական տնտեսությունը պատժամիջոցների պատճառով մեծ կորուստներ է կրել:
«Մենք միանշանակ դիրքորոշում ունենք, որ պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է։ Եվ սա քաղաքական հայտարարություն չէ․․․ Սա փաստ է։ Եվրոպական տնտեսությունը շատ բան է կորցրել պատժամիջոցների քաղաքականության պատճառով։ Եվ եթե մեզնից կախված լիներ, մենք ուրախ կլինեինք, որ պատժամիջոցների փաթեթներ այլևս չլինեին»,- Մինսկում լրագրողներին ասել է Սիյարտոն Բելառուսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո։
Նա նշել է, որ Բուդապեշտը թույլ չի տա պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել այնպիսի միջոցներ, որոնք կվնասեն հունգարական տնտեսությանը և կսահմանափակեն Հունգարիայի համագործակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ:
Լոնդոնը չի բացառել ՌԴ ակտիվների առգրավումը դրանցից ստացված եկամուտներն օգտագործելուց հետո