Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

Դավիթ Կարապետյան
Կարապետյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակվել 12 ամիս փորձաշրջանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար։
«Դավիթ Մերուժանի Կարապետյանին 2024 թվականի մայիսի 29-ից նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք` 2021 թվականին Վահագն Մելիքյանն ազատվեց արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինեց Բորիս Սահակյանը, որը 2024թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)։