Աղետի գոտու տնտեսվարողներին որոշակի հարկային պարտավորություններ կզիջվեն․ Գնել Սանոսյան

Հեղեղումների հետևանքները Ալավերդիում
Նախարարի խոսքով՝ տարբեր ծրագրեր են քննարկվում, սակայն վերջնական որոշումներ չկան, քանի որ վնասները դեռևս գույքագրվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Պետությունը աղետի գոտու տնտեսվարողներին և բնակիչներին որոշակի աջակցություն կցուցաբերի ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այսօր Ալավերդու համայնքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Կզիջվեն որոշակի հարկային պարտավորություններ, որոշակի ֆինանսական աջակցություն կցուցաբերվի, փոխհատուցումներ, արտոնյալ ծրագրեր կլինեն, օրինակ՝ գյուղատնտեսական, հեկտարներով այգիներ են վնասվել»,- նշեց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ տարբերակներ քննարկվում են, սակայն այս պահին դեռ հստակ որոշումներ չկան։ Նախարարը նշեց՝ վնասները դեռևս գույքագրվում են։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարմանհետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ