ԵԱՏՄ-ում մարկետփլեյս է ստեղծվել ոսկերչական արդյունաբերության ձեռնարկությունների համար

Sputnik
«ԵԱՏՄ-ում ստեղծվել է մարկետփլեյս՝ ոսկերչական արդյունաբերության ձեռնարկությունների համար»,-Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ-ի թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ոսկերչական ոլորտի համար մարկետփլեյսի ստեղծման նախագիծն իրականացվում է Բելառուսի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հետ համատեղ։
«ԵԱՏՄ-տարածքում Ռուսաստանն ու Բելառուսն առաջ են շարժվել ոսկերչական ոլորտում բիզնես գործընթացների թվայնացման ոլորտում»,-ընդգծել է Սարգսյանը։