Այս ամենին հաջորդելու է անկլավների հարցը․Հայրապետյան

Sputnik
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ մեկը մյուսի հետևից հրապարակում էին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղին հարող հատվածում տեղակայված իրենց սահմանապահների կադրերը։
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն այդտեղ է հայտնվել օրերս` Երևանի ու Բավքի միջև սահմանազատման գործընթացի հետևանքով։ Նույն իրավիճակը առաջիկայում սպասվում է Ոսկեպար և Կիրանց գյուղերին հարող տարածքներում։
Կիրանցում մի քանի տներ ու տարածքներ ոչ միայն հայտնվելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ, այլև սահման կոչվածը անցնելու է տներից մի քանի մետր հեռավորության վրա։
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսպես կոչված սահմանագծման գործընթացին հաջորդելու է անկլավների հարցը։