«Մեծ վրդովմունք ու զարմանք է հարուցում Սարդարապատում տեղի ունեցածը․Տեր Եսայի քահանա Արթենյան

Sputnik
Մայիսի 28-ին, առաջին Հանրապետության տոնի առիթով, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր։
Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիր խոչընդոտել էին տեղում հավաքված ոստիկանները։ Ի վերջո Հայոց Հայրապետին հաջողվել էր մուտք գործել հուշահամալիրի տարածք և աղոթք կարդալ առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:
Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբանների նկատմամբ ոստիկանների պահվածքին, Sputnik Արմենիայի հետ զրույցում իր գնահատականն է տվել նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Մեծ վրդովմունք ու զարմանք է հարուցում Սարդարապատում տեղի ունեցածը»,-ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։