Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր թույլ չտալը սրբապղծություն էր․Բագրատ Սրբազան

Sputnik
«Հանրապետության օրվա առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի և մի շարք հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր թույլ չտալը սրբապղծություն էր»,-Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում լրագրողներին ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ըստ Սրբազանի՝ երեկ տեղի է ունեցել մեր վերջին ժամանակաշրջանի ամենամեծ սրբապղծությունը` փորձելով ոստիկանական ուժերով կասեցնել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
«Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն հայոց հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք…»,-ընդգծել է նշեց Բագրատ սրբազանը։