Վարարումների հետևանքով մասնակի փլուզվել է դեպի Խաշթառակ տանող կամուրջը

Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ գյուղ տանող կամուրջը։ Տեղեկությունը հայտնում է Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունը։
«Այս պահին երթևեկությունը տվյալ կամրջով արգելված է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարզպետարանից տեղեկացնում են, որ աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
Մասնակի փլուզվել է դեպի Խաշթառակ տանող կամուրջը
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել է արտակարգ իրավիճակ։ Մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ, դրանց թվում է նաև Խաշթառակ գյուղը։
Կառավարությունը հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ կհատկացնի։
Մասնակի փլուզվել է դեպի Խաշթառակ տանող կամուրջը