Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ այցն աշխատանքային է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Բրյուսել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցն աշխատանքային է, այլ մանրամասներ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի վերջին արտագնա այցը կայացել էր 2024–ի մարտի 6–ին։ Նրա գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։