ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան, որը մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայաստանի դրոշի տակ։ Տեղեկությունը հայտնում է «Матч ТВ»–ն։
Լրատվամիջոցը նշում է, որ գեղասահորդուհին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից թույլտվություն է ստացել հայկական հավաքական տեղափոխվելու համար:
Անցած մրցաշրջանում Տիտովան դարձել է Ռուսաստանի Գրան պրիի պատանեկան փուլի բրոնզե մեդալակիր: Նա բաց է թողել Ռուսաստանի պատանիների առաջնությունը:
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այդ հարցով իրենց չեն դիմել։ Այժմ ֆեդերացիան փորձում է տեղեկությունը ճշտել Ռուսաստանի գործընկերներից։