Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցելու հարցեր են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին
Սուրեն Պապիկյանը Բելգիայում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալը պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք` Պապիկյանը Բելգիա է մեկնել այսօր։