Օձունում 64-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվում է 27-ամյա մի կին

Ըստ տեղեկությունների` նախկինում այդ կինը բնակարանային գողություն կատարելու համար դատապարտված է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում իր տան մեջ 64-ամյա տղամարդուն սպանելու մեջ կասկածվում է 27-ամյա մի կին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 27-ին Օձունի իր տան միջանցքում հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի շրջանում վնասվածքներով։ Մահացածը 64-ամյա Լ. Խեչումյանն է։
«Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, որը Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն խոստովանել է արարքը ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է»,– գրում է կայքը։
Սոֆյա Կ.-ն ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե, ոստիկանաններին էլ ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հող փխրեցնելու համար նախատեսված բրիչը: Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:
Կայքի տեղեկություններով՝ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար: