ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Կիպրոսի ԱԳՆ–ն ցավակցել է ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այդ մասին գրել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը X–ի միկրոբլոգում։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղացած ուժեղ հեղեղումների հետևանքով զոհվածների ընտանիքներին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կիպրոսի ԱԳՆ–ն հեղեղումներից տուժածներին շուտափույթ ապաքինում և ուժ է մաղթել:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։