Հունաստանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին

Հունաստանն իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու ՀՀ–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հունաստանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին՝ երկրի հյուսիսային շրջաններում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և զգալի վնասների կապակցությամբ: Այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը X–ի միկրոբլոգում։
«Մենք պատրաստ ենք օգնել»,– ասվում է Հունաստանի ԱԳՆ–ի հրապարակման մեջ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։