Հնարավոր է` գեղասահորդներ Ակոպովան ու Ռախմանինը հանդես գան Հայաստանի դրոշի ներքո

Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը
Չի բացառվում` Ակոպովան ու Ռախմանինը փոխեն իրենց մարզական քաղաքացիությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուս գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն ամենայն հավանականությամբ հանդես կգան Հայաստանի դրոշի ներքո. Հայաստանը նրանց տեղափոխության վերաբերյալ հարցում է ուղարկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրը նաև նշել է, որ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի (ФФККР) ղեկավարությունը թերահավատորեն է վերաբերվում գեղասահորդների տեղափոխմանը։ Սպասվում է, որ մարզիկների տեղափոխության թույլտվությունը կտրվի դեկտեմբերին։
Ակոպովա-Ռախմանին զույգը հաղթել է մի շարք մրցաշարերում։ Վերջին շրջանում նրանք ապաքինվում են վնասվածքներից։
Ավելի վաղ «Матч ТВ» -ն հայտնել էր, որ ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան, որը մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ղեկավարությամբ, ելույթ կունենա Հայաստանի դրոշի տակ։ Լրատվամիջոցը նշել էր, որ գեղասահորդուհին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից թույլտվություն է ստացել հայկական հավաքական տեղափոխվելու համար: