ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը․ Սանոսյան

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էր նաև կայարանը, վնասների մասին դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ քննարկվում է հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքը մասնակի վերականգնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այրում կայարանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարության հետ քննարկում ենք ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումները»,- գրում է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որ առաջիկա օրերին հնարավոր լինի երկաթուղու աշխատանքը վերականգնել մինչև Այրում կայարան։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով միջազգային գնացքները։ ՀԿԵ-ից տեղեկացրել էին, որ կայարանը ողողված է ջրով, երկաթուղային գիծը վնասված է։
ՀԿԵ–ում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ճանապարհագծի պետի գլխավորությամբ։
ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել է արտակարգ իրավիճակ։ Մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ։ Հեղեղումների հետևանքով 4 մարդ զոհվել է։
Կառավարությունը հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ կհատկացնի։
1 / 4

ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը

2 / 4

ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը

3 / 4

ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը

4 / 4

ՀԿԵ-ի հետ քննարկվում է երկաթուղու աշխատանքը մինչև Այրում վերականգնելու հարցը