ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհեթեթություն է անվանել այն ենթադրությունները, թե Ուկրաինայում օտարերկրյա զինվորականների նպատակը կարող է լինել «ուկրաինական զորքերին ազատելը»:
«Ուկրաինայի սահմանի երկայնքով կանգնած ինչ-որ ստորաբաժանումներ ազատելու անվան տակ (ազատեն, որ ուղարկեն մարտի դաշտ ) սահմանների երկայնքով (օտարերկրյա զինվորականներ. խմբ) պահելը անհեթեթություն է և հիմարություն։ Այդքան բան»,-ասել է նախագահը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։