ՀՀ վարչապետն ու նախագահը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել

ՀՀ վարչապետն ու նախագահը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել
Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ են հանձնել տարբեր ոլորտները ներկայացնող մի խումբ անձանց: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանի որոշմամբ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Նախագահը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին և ևս 4 անձի զինվորական կոչում է շնորհել