ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Միանգամից երեք ֆուտբոլիստ լքել են Հայաստանի նախկին չեմպիոն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի շարքերը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում չեն լինի ռուսաստանցի Նիկոլայ Պրուդնիկովը, չեռնոգորցի Փերիշ Պեշուկիչը և սերբ Ուրոշ Ստոյանովիչը:
«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին իրենց ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,– նշված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաղորդագրության մեջ։
«Ուրարտուի» հետ Պրուդնիկովի, Ստոյանովիչի և Պեշուկիչի պայմանագրերի ժամկետը լրացել է և փոխադարձ համաձայնությամբ որոշվել է չերկարաձգել դրանք:
Նշվում է, որ Նիկոլայ Պրուդնիկովն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 4 գոլ, Պերիշա Պեշուկիչը անցկացրել է 18 հանդիպում և խփել 1 գոլ, իսկ Ուրոշ Ստյանովիչն անցկացրել է 22 հանդիպում։
Նշենք, որ Նիկոլայ Պրուդնիկովը, Պերիշա Պեշուկիչը և Ուրոշ Ստոյանովիչը «Ուրարտուին» միացել են 2023 թ. ամռանը: