ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված «11th Cherry Blossom Classic» մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Շնորհավորում ենք Կարենին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,– հայտնում են ֆեդերացիայից։
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Նշենք, որ միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 2015 թվականին հաղթել է Հայաստանի առաջնությունում:
Բացի այդ, Գրիգորյանը եղել է Հայաստանի մինչև 14 տարեկանների չեմպիոն, Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն: