Ես մտնում եմ ակտիվ քաղաքականություն. Ալեքսանդր Կոչուբաև

Այսօր տեղի է ունեցել կուսակցության անդրանիկ համագումարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր գործընկերների հետ հիմնել են «Առաջ» կուսակցությունը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Կոչուբաևը։
«Ես և իմ գործընկերները, որոնց հետ 6 տարի պայքարել եմ քաղաքական քաղցկեղի դեմ, որոշում ենք կայացրել պայքարը տեղափոխել ինստիտուցիոնալ տիրույթ և հիմնադրել ենք «Առաջ» կուսակցությունը»,– տեղեկացրել է փաստաբանը:
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել կուսակցության անդրանիկ համագումարը, որի ժամանակ ընտրվել է կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ:
Կոչուբաևը տեղեկացնում է, որ այս քայլով մտնում է ակտիվ քաղաքականություն և իր ամբողջ մասնագիտական ներուժը դնելու է անվտանգ, ժողովրդավար, իրավական Հայաստանի կայացման համար: