Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կքննարկվի Թուրքիայի Անվտանգության խորհրդում

Միևնույն ժամանակ, նիստի քննարկման հիմնական հարցը կդառնա քրդերի դեմ պայքար Սիրիայի հյուսիսում և Իրաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվելու է Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում Է TRT Haber-ը:
Ի թիվս այլ հարցերի, մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում, Իրանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հունաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ընդ որում, հանդիպման հիմնական հարցը կդառնա Սիրիայում և Իրաքում քրդական ջոկատների կամ «ահաբեկչության դեմ պայքարը» և Իրաքի հետ սահմանին «անվտանգության միջանցքի» ստեղծումը:
Ազգային անվտանգության խորհուրդն այս տարի երրորդ անգամ նիստ կանցկացնի: