ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ հաղթահարու Լոռու և Տավուշի մարզերում աղետի հետևանքները։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաո Նինը։
«Հայաստանում տեղի ունեցած հեղեղումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, տուժածների և նյութական վնասների։ Չինաստանը ցավակցում է Հայաստանին։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը կհաղթահարի այս արհավիրքը։ Չինաստանը, ինչպես միշտ, պատրաստ է ամեն բան անել օգնելու համար»,– ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։