ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն այսօր Բելգիայի Թագավորությունում է` աշխատանքային այցի շրջանակում
«Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերություն
© Photo : press office of MoD of RA
Նշենք, որ «Ջոն Կոկերիլ» ընկերությունն արտադրում է սարքավորումներ պողպատաձուլական գործարանների համար, ինչպես նաև մանևրային լոկոմոտիվներ և ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի վերջին արտասահմանյան այցը կայացել էր 2024–ի մարտի 6–ին։ Նրա գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։
Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերություն
© Photo : press office of MoD of RA