Մայիսի 28-ին Թուրքիայի կողմից կարող էին կրակել մեր սահմանապահների ուղղությամբ կամ այլ սադրանքներ անել. Լև Ազատխանյան

Sputnik
Մայիսի 28-ին Ռուսաստանում նշվում է սահմանապահի օրը։ Այնպես որ Հայաստանում տեղակայված ռուսաստանցի սահմանապահների համար օրը կրկնակի տոնական է։
Սահմանապահ զորքերի վետերան Լև Ազատխանյանը, ով 25 տարի ծառայել է հայ-է թուրքական սահմանին, հիշում է, որ անգամ կրկանի տոնը սահմանապահների համար երբևէ հանգստյան օր չի եղել։ Ավելին, հայ–թուքական սահմանին կանգնած սահմանապահները մայիսի 28-ին հաճախ ստիպված են եղել դիմակայել թուրքական կողմի սադրանքներին։
«Մայիսի 28-ին Թուրքիայի կողմից կարող էին կրակել մեր սահմանապահների ուղղությամբ կամ այլ սադրանքներ անել` փորձելով ծառայություն իրականացնող սահմանապահներին ներքաշել ինչ–որ կոնֆլիկտի մեջ»,– Sputnik Արմենիային պատմել է վետերան սահմանապահը։