ՀՀ պատմության մեջ նման միջադեպ երբեք չի եղել, սա իսկապես ամոթ էր. Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Sputnik
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին և Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին ոստիկանությունն այսօր թույլ չի տվել մտնել Սարդարապատի հուշահամալիրի տարածք, քանի որ Մայր Աթոռի պատվիրակության այցը համընկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանական պատվիրակության այցին։
Սոցիալական ցանցերում ու լրտատվամիջոցներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանական ստորաբաժանումները արգելափակում կաթողիկոսի մուտքը Սարդարապատ` կենդանի պատի 3 շրջան կազմելով կաթողիկոսի ու նրան ուղեկցող հոգևորականների շուրջ։
Տեղի ունեցած աննախադեպ միջադեպի մասին Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Նրա խոսքով` ՀՀ պատմության մեջ նման միջադեպ երբեք չի եղել։ «Սա իսկապես ամոթ էր»,– ասել է Տեր Զաքարիան։