Ջրհեղեղներից հետո փլուզման ռիսկերը շատանում են, այդ թվում` պոչամբարների. Օլեգ Դուլգարյան

Sputnik
Լոռվա մարզում ջրհեղեղի աղետալի հետևանքները կարող են տեղի ունեցածով չսահմանափակվել։
Մասնագետներն ահազանգում են մարզի մի շարք հանքավայրերի պոչամբարների ու ջրամբարների անհուսալի վիճակի մասին։
Տարիներ շարունակ խոսվում է մարզի տասնյակ պոչամբարների ռեկուլտվացիայի անհրաժեշտության մասին, բայց խոսքը գործ չի դառնում։
«Ջրհեղեղներից հետո նաև փլուզման ռիսկերն են շատանում։ Պոչամբարները ևս բացառություն չեն, քանի որ դրանք կարող են ջրերով գերծանրաբեռնվել , և դրանց ռիսկերն էլ ավելի մեծանան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ահազանգել է Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը` մեկնաբանելով Լոռու մարզի գլխին կախված նոր` էկոլոգիական աղետի հավանականությունը։