Արևմուտքը «քարտբլանշ» է տվել օրվա իշխանություններին. Լարիսա Ալավերդյան

Sputnik
Միջազգային կառույցների կողմից չկա բիրտ ուժի կիրառման նկատմամբ համարժեք արձագանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Մարդու իրավուքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով մայիսի 27-ին բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության ծառայողների գործողությունները։
«Մենք տեսել ենք, որ այս գործողույունների նախօրեին այցելություններ են տեղի ունեցել արևմտյալ հետախուզական և այլ կառույցների ներկայացուցիչների, որոնք, փաստորեն խրախուսել են այդ ամենը։ Ինչպես ասում են` «քարտբլանշ» են տվել օրվա իշխանություններին»,– ասել է Ալավերդյանը։
Ոստիկանության ծառայողների կողմից ուժ կիրառելու մասին ահազանգել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանըի գրասենյակը։ Այստեղ արձանագրել են դեպքեր, երբ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ նա արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության տակ։