Սպանություն Օձունում. տան միջանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

Օձուն
Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկել, որպեսզի բացահայտեն հանցագործությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում վնասվածքներով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունն ու ոստիկանության Թումանյանի բաժինը սպանության մասին տեղեկություն են ստացել ժամը 17:50-ի սահմաններում։
«Ժամանած ոստիկանները տան միջանցքում հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա է հարվածի 3 հետք։ Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով»,– գրում է կայքը։
Իրավապահներն անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու համար։