Հայաստանի տնտեսական ակտիվությունը հունվար-ապրիլին աճել է 13.2%-ով

Տնտեսություն
Ինչպես և նախորդ ամիսներին, արդյունաբերությունն արագ աճում է, բայց ամենայն հավանականությամբ այդ թվերի հետևում կարող է թաքնված լինել ոչ թե արտադրությունը, այլ վերավաճառքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-ապրիլին, վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, 2023 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 13,2%-ով։
Արդյունաբերության ծավալներն աճել են 26.8%-ով, շինարարության ծավալները՝ 13.7%-ով, առևտրինը՝ 26.7%-ով (ինչն ընդհանուր առմամբ կրկնում է նախորդ ամիսների միտումը)։ Արդյունաբերության ցուցանիշը վերջին մի քանի ամսվա ընթացքում աճում է ոսկերչական արդյունաբերության բազմակի աճի հաշվին, ինչը թույլ է տալիս ենթադրել (պաշտոնապես չհաստատված ենթադրություն է), որ այդ աճի հետևում կանգնած է ոչ թե արտադրությունը, այլ ոսկերչական իրերի վերավաճառքը:
Արտահանումն աճել է 2,8 անգամ՝ հասնելով 5 մլրդ 990 մլն դոլարի, ներմուծումը՝ 2,1 անգամ ՝ հասնելով 7 մլրդ 733 մլն դոլարի (ինչպես և նախկինում, այդպիսի զգալի աճը պայմանավորված է ապրանքների վերավաճառքով)։
2024-ի ապրիլին (2023-ի ապրիլի համեմատ) 0,7% գնանկում է գրանցվել։
Ո՞ր ոլորտներ են մեծ մասնաբաժին ունեցել ՀՆԱ–ի մեջ 2024 թ. 1–ին եռամսյակում