ՌԴ-ն ու Իրանը միասին կարող են թույլ չտալ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը․ Վլադիմիր Եվսեև

Sputnik
Ռուսաստանն ու Իրանը միասին կարող են թույլ չտալ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքի ստեղծումը, որին ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում հեռուստակամրջի ժամանակ քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, և անհրաժեշտության դեպքում Մոսկվան կարող է խափանել Բաքվի, Անկարայի կամ արևմտյան մայրաքաղաքների ծրագրերը։