Մեր հայրերն են ասել` քրիստոնեությունը հայ մարդու մաշկի գույնն է, որն անհնար է փոխել. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Sputnik
Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է հայերի կյանքում եկեղեցու միավորող և կրթող դերի մասին։
Նա փոխանցել է հայոց եկեղեցու պատգամը` հրաժարվել «Ես»-ի առաջնահերթությունից և անձնականը չկարևորել համազգային հարցերում։