Աղետի գոտուց տարհանվել է 429 բնակիչ։ Մեծ մասն այժմ հարազատների տներում են։ Ներքին գործերի փոխնախարար Կամո Ցուցուլյանը հաստատել է 4 զոհի մասին տեղեկությունն ու հայտնել, որ փնտրում են 5-րդ անհետ կորածին և հույս ունեն, որ նա ողջ է։
Փրկարարներն այժմ պոմպերի միջոցով հեռացնում են ջուրը, ճոպանների միջոցով էլ առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ են մատակարարում այն բնակավայրերին, որոնք կղզիացել են կամուրջների փլուզման և ճանապարհների հեղեղման հետևանքով։