«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է․ Գուրգեն Մելիքյան

Sputnik
Կիրակի կայացած մեծ հանրահավաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարեց վարչապետի թեկնածուի անունը։
Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը նշեց, որ հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում որոշել են, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա հայտարարությունը հանրահավաքի մասնակիցները ողջունեցին ծափերով և մանուշակագույն ծխով։