ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի տվյալներով` դեպքը այսօր առավոտյան է տեղի ունեցել։
Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: