Դեբեդ գետի վարարման հետևանքով միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է

Դեբեդ գետը վարարել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Վարարման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Դեպարտաենտից վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Դեբեդ գետը վարարել է
Սոցցանցերի օգտատերերն էլ գրում են, որ ջուրը լցվել է Սանահին կայարան, որտեղի տներում արգելափակված մարդիկ կան։
Նշենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ևս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։